Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
Լուրեր |
Դեսպանությունը բոլորի հետ պահպանում է ամենօրյա կապ և հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկում է դիտարկել առկա տարբեր ուղղությունները։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործել է արտակարգ ռեժիմով՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և չվերթների չեղարկման պայմաններում։
Դեսպանությունը կապ է պահպանել հավատարմագրման երկրներում՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրել անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկել նրանց վերադարձի հնարավորությունները։
Նշվում է, որ դեսպանությունը հետևողական աշխատանք է իրականացրել համապատասխան թռիչքի թույլտվություն ստանալու ուղղությամբ՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ։
Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի մասնակիցներն ու «Vardan Travel» զբոսաշրջային խմբի անդամները՝ ընդհանուր 104 ՀՀ քաղաքացի, Գոայից մեկնել են Երևան։ Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիներ
Այս պահին դեսպանության հետ կապ է հաստատել՝
-
Շրի Լանկայից՝ 12 ՀՀ քաղաքացի,
-
Գոայից՝ 6 քաղաքացի,
-
Մալդիվներից՝ 2 քաղաքացի։
Դեսպանությունը բոլորի հետ պահպանում է ամենօրյա կապ և հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկում է դիտարկել առկա տարբեր ուղղությունները։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի համար նշված է հետևյալ հեռախոսահամարը՝ +32 493 88 00 88 (նաև WhatsApp)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․