Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հետևողականորեն շարունակում է վերահսկողական աշխատանքները՝ խթանելու խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահությունը։ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և չձևակերպված աշխատողների դեպքերը մնացել են կոմիտեի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով կանխել իրավախախտումները և խթանել օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացումը։
Արձանագրված խախտումները և տուգանքները
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թ․ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացված հսկողության արդյունքում՝- 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում, որի համար առաջադրվել է շուրջ 338.2 միլիոն դրամ տուգանք։
- 13 խոշոր հարկ վճարողների մոտ հայտնաբերվել է 99 չձևակերպված աշխատող, որի հետևանքով առաջադրվել է շուրջ 24.8 միլիոն դրամ տուգանք։

