Binance-ը սահմանում է նոր չափանիշներ կրիպտոարժույթների աշխարհում. 2024թ.-ի տվյալների ամփոփում
Լուրեր |
2024 թվականը նշանավորվեց Binance-ի համար մի շարք կարևոր ձեռքբերումներով, որոնք ամրապնդեցին ընկերության դիրքերը կրիպտոարժույթների շուկայում։ Տարվա ընթացքում գրանցված օգտատերերի թիվն ավելացավ 47%-ով՝ գերազանցելով 250 միլիոնի նշագիծը։ Ընկերությունը այս ձեռքբերումը անվանեց «ուշագրավ հանգրվան» 1 միլիարդ հաճախորդների նպատակի ճանապարհին:
Օգտատերերի բազայի ընդլայնում
Binance-ի VIP հաճախորդների թիվն աճել է 116%-ով, իսկ գրանցված ինստիտուցիոնալ օգտատերերի թիվը՝ 97%-ով։ Այս ցուցանիշները վկայում են, որ հարթակը կարողանում է ներգրավել ինչպես մանր, այնպես էլ խոշոր ներդրողներին։Տեխնիկական և ֆինանսական ձեռքբերումներ
Binance-ի այլ ձեռքբերումներն ընդգրկում են հետևյալը.- Ռեկորդային՝ 4․44 միլիոն մշակված հարցումներ վայրկյանում:
- Օգտատերերի 160 միլիոն դոլարից ավելի ակտիվների վերահսկողություն:
- Ընդհանուր առևտրի ծավալը՝ 100 տրլն դոլար:
Կրթական և սոցիալական նախաձեռնություններ
Binance-ը նաև մեծ ուշադրություն է դարձրել կրթական և բարեգործական ծրագրերին.- Binance ակադեմիան վերապատրաստել է 44 միլիոն ուսանող:
- Բարեգործական ստորաբաժանումը տրամադրել է ավելի քան 6․9 միլիարդ դոլարի օգնություն:
- Binance Pay-ի ակտիվ օգտատերերի բազան աճել է 226%-ով:
Խարդախության դեմ պայքար
Տարվա ընթացքում խարդախության դեմ պայքարի միջոցառումների շնորհիվ բորսան կանխել է օգտատերերի 4․2 միլիարդ դոլարի պոտենցիալ կորուստները և վերադարձրել 88 միլիոն դոլար:Շուկայի դիրքորոշում
2024 թվականի սկզբին Binance-ի մասնաբաժինը կենտրոնացված բորսաներում առևտրի ընդհանուր ծավալում կրճատվել էր մինչև 34%, սակայն հոկտեմբերին այն վերականգնվեց մինչև 41%, ինչի մասին տեղեկացնում է 0xscope-ի զեկույցը։ Այս տվյալները վկայում են Binance-ի կայուն աճի և բազմակողմանի ազդեցության մասին կրիպտոարժույթների ոլորտում, ինչը նաև նոր հնարավորություններ է ստեղծում օգտատերերի և ներդրողների համար: Աղբյուր՝ B24Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն