Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Դաշնային պահուստային համակարգը մարտին կայանալիք նիստին հավանաբար անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4.25-4.5%-ի միջակայքում։ Չնայած գնաճի տեմպի արագացման սպասումներին՝ աշխատաշուկայի բարձր ցուցանիշները թույլ կտան տոկոսադրույքներն անփոփոխ թողնել. փետրվարին երկրում ավելացել է 151,000 աշխատատեղ, ինչը բավականին բարձր է միջինում ամսական 80,000-100,000 նոր աշխատատեղերից։
Չինաստանում սպառողական գների ինդեքսը փետրվարին տարեկան կտրվածքով նվազել է 0.7%-ով՝ գրանցելով նախորդ տարվա հունվարից ի վեր ամենաարագ անկումը։ Սպառողական գների անկումը պայմանավորված է արտադրական գների գնանկմամբ և տնային տնտեսությունների ծախսերի կրճատմամբ։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը մարտի 1-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 21,000-ով և կազմել 221,000։ Չնայած աշխատաշուկայի կայունությանը՝ առաջիկայում սպասվում է որոշակի տատանողականություն, ինչը պայմանավորված է աշխատանքից կրճատումների աճով և «առևտրային պատերազմների» հետ կապված մտահոգություններով։
Եվրոպական կենտրոնական բանկը վերջին ինն ամիսների ընթացքում արդեն վեցերորդ անգամ կրճատեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով և սահմանեց 2.5%՝ շարունակելով մեղմացման քաղաքականությունը՝ չնայած սպասվող տնտեսական ցնցումներին և ռազմական ծախսերի մեծացման ծրագրերին։
Եվրագոտու երկրներում փետրվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2.4%՝ հունվարին գրանցված 2.5%-ից հետո։ Փորձագետների կանխատեսմամբ գնաճի տեմպի անկումը Եվրոպական կենտրոնական բանկին թույլ կտա այս տարի տոկոսադրույքների ևս 2 կամ 3 կրճատում իրականացնել՝ տարեվերջին այն հասցնելով թիրախային 2%-ին կամ 1.75%-ի։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն