Ներդրումային ոլորտն այսօր 08.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի փակվել են մի փոքր ավելի բարձր․ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,08%-ով հասնելով 38884,26 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,11%-ով հասնելով 5187,70 կետի։ S&P 500-ի ֆյուչերսները չորեքշաբթի նվազում են 0,04%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1,23% հասնելով 38230 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,31%-ով հասնելով 2742,76 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,48%-ով հասնելով 3132,74 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Չինաստանում ծառայությունների մատուցման ոլորտում ակտիվության ինդեքսը՝ հաշվարկված Caixin/S&P Global-ի կողմից, ապրիլին կազմել է 52,5՝ մարտի 52,7-ի դիմաց։
2․ S&P Global Ratings կազմակերպությունը բարձրացրել է Թուրքիայի երկարաժամկետ արտարժույթի և տեղական արտարժույթի վարկանիշները՝ “B”-ից “B+”: Վարկանիշի կանխատեսումները «դրական են»։
3․ Ավստրալիայի պահուստային բանկը որոշում է կայացրել թողնել տոկոսադրույքը տարեկան 4,35% մակարդակում։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը աճում է՝ մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2316-ից բարձր։ Նավթային գնանշումները երեքշաբթի նվազում են։ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $28,7-ից ցածր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $78,0-ից ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) սկսում է նոր հետաքննություն Boeing-ի նկատմամբ, այս անգամ կապված Dreamliner 787 ինքնաթիռի ստուգման հետ։
FAA-ը երկուշաբթի՝ մայիսի 6-ին, տեղեկացրել է, որ քննիչները պարզում են, թե արդյոք ավիափոխադրման աշխատակիցներ կողմից անցկացվել է Boeing 787 ինքնաթիռի որակի ինչ-որ ստուգում։
2․ Սաուդյան պետական նավթային՝ Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco) ընկերության, առաջին եռամսյակի զուտ շահույթը նվազել է 14,5% հասնելով մինչև 27,3 մլրդ-ի, 2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 31,9 մլրդ-ի դիմաց։ Շահույթը նախքան հարկային և տոկոսային մուծումները նվազել է 9,1% հասնելով 53,7 մլրդ-ի։ Ազատ դրամական հոսքը կազմել է 22,8 մլրդ (-26,3% Տ/Տ)։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․