Հունվարի 8-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է
2025 թվականին նախատեսվում է արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրել 8,000 էլեկտրամոբիլ՝ նախորդ տարվա քվոտայի նմանությամբ։ Այս տարի բաշխման նոր սկզբունքով ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը կարող են ներկրել 5,000 էլեկտրամոբիլ, իսկ դիլերական ու դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3,000։2. Տարակարգի և կամավոր ատեստավորման շնորհիվ ուսուցիչների վարձատրության բարձրացում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2024 թվականին կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6100 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է։ Ավելին, 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1600 ուսուցիչ, իսկ 400 հազարից ավել՝ ավելի քան 500 ուսուցիչ։3. Արցախցիների համար նորացված սոցիալական աջակցության ծրագիր
2025 թվականի հունվարից Արցախից բռնի տեղահանվածների համար կմեկնարկի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։ Հունվար-մարտ ամիսների համար սոցիալական աջակցության չափը կկազմի 50 հազար դրամ՝ պահպանելով նախորդ տարվա հիմնական շահառուների շրջանակը։4. Ոսկու գնի կանխատեսումներ 2025-ին
Ոսկու միջազգային ֆյուչերսների գինը կարող է բարձրանալ մինչև 3000 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց։ 2024 թվականին պահանջարկի աճը պայմանավորված էր կենտրոնական բանկերի և ներդրողների ակտիվությամբ, ինչը հանգեցրեց մոտ 27% տարեկան աճի։5. ԵՄ պահեստներում գազի մակարդակը նվազել է
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ ԵՄ գազի պահեստարաններում մակարդակը նվազել է մինչև 70%, ինչը բարձր է Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ եղած մակարդակներից։6. ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրեր 2024-ին
2024 թվականին Հայաստանում իրականացվել է շուրջ 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր՝ համայնքների համաչափ զարգացման նպատակով։ Պետական բյուջեն տրամադրել է 31.8 մլրդ դրամ, իսկ համայնքները և այլ ներդրողները՝ մնացած մասը։7. Թանգարանների եկամուտների աճ
Հայաստանի թանգարանների սեփական եկամուտը 2024 թվականին գերազանցել է 1 մլրդ դրամը։ Ներդրվել է էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգ, որը կհեշտացնի թանգարանների մատչելիությունն առցանց եղանակով։8. Չինաստանի հզորագույն ջրածնային էլեկտրագեներատորը
Չինաստանում ստեղծվել է աշխարհում ամենահզոր ջրածնային էլեկտրագեներատորը՝ 30 ՄՎտ հզորությամբ, որը նպաստում է արևային և հողմային էներգիայի կայունացմանը։Բնակարանների գների աճի կանխատեսումներ 2025-ին
2025 թվականին բնակարանների գների ամենամեծ աճը կանխատեսվում է Նիդեռլանդներում, Կանադայում, Բրազիլիայում և Մեքսիկայում։ Նիդեռլանդներում և Կանադայում այն պայմանավորված է առաջին անգամ բնակարան գնողների աջակցությամբ, իսկ Բրազիլիայում և Մեքսիկայում՝ աշխատավարձերի և շինարարության ծախսերի աճով։ https://youtu.be/MCMmOH6Tl3EՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն