Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Լուրեր |
Կոնվերս Բանկը հայտարարում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրին միանալու մասին:
Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է սույն թվականի մայիսի 7-ին Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանի և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների տնօրեն Ասիֆ Չիմայի կողմից:
«Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագիրը ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որը նպատակ ունի ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների միջոցով խթանել կանաչ բանկինգը Հայաստանում և Վրաստանում՝ նպաստելով տարածաշրջանում տնտեսական աճին ու շրջակա միջավայրի պահպանմանը: Ծրագիրը Կոնվերս Բանկին կտրամադրի անհրաժեշտ գործիքակազմ կայուն ֆինանսավորմանը աջակցելու համար:
«Կանաչ ֆինանսավորումը մեր Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է: Մեր առջև դրված հավակնոտ նպատակներին հասնելու համար ռազմավարության ներքո անընդհատ զարգացնում և ընդլայնում ենք տարբեր ձևաչափերով համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։ Այս նախաձեռնությունը հերթական կարևոր քայլն է այդ ուղղությամբ:
ԱԶԲ հետ համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք զարգացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները՝ առաջարկելով նորարարական կանաչ լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին անցում կատարել դեպի ավելի կայուն ու սոցիալապես պատասխանատու գործունեություն»,- նշել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։
Համագործակցության շրջանակներում Բանկը կբարելավի ներքին ընթացակարգերը և բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարումը, ինչպես նաև կներդրվեն նոր, կանաչ վարկային պրոդուկտներ, որոնց վերջնական շահառուն կլինի սոցիալապես պատասխանատու բիզնեսը:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն