Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Լուրեր |
2025 թվականի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում ներդրվում է միասնական տոմսային համակարգ՝ նոր սակագներով։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն քաղաքացիները, որպեսզի անցումը հնարավորինս հարթ ընթանա։
Սկզբնական փուլում գործող սակագները
Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը տոմսեր հնարավոր է ձեռք բերել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով հետևյալ սակագներով․- ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
- տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Ինչպե՞ս պատրաստվել նոր համակարգին
1. Տոմսային փաթեթների ընտրություն և գնում
Քաղաքացիները կարող են այցելել transport.yerevan.am կայքը՝- ծանոթանալու և ընտրելու իրենց ու իրենց հարազատների համար ամենահարմար տոմսային փաթեթները,
- ստուգելու արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշն ու ծննդյան ամսաթիվը,
- արդեն այսօր ձեռք բերելու տոմսային փաթեթը և այն կցելու իրենց ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին։
2. Արտոնյալ խմբերի համար
Արտոնությամբ տոմսային փաթեթներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է․- գրանցվել կայքում,
- անցնել առցանց նույնականացում,
- հաստատել արտոնյալ խմբին պատկանելիությունը։
- ձեռք բերել տրանսպորտային քարտ,
- անցնել նույնականացում,
- հաստատել արտոնության հասանելիությունը և ձեռք բերել համապատասխան տոմսային փաթեթը։
Տրանսպորտային քարտերի ձեռքբերում
Տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում վճարվում է 500 դրամ երաշխիքային գումար, որը վերադարձվում է քարտը հանձնելու դեպքում։ Նոր քարտը կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։ Քաղաքապետարանը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր կարող են ինքնուրույն կամ օգնությամբ օգտվել առցանց համակարգից, զերծ մնալ սպասարկման կետերում հերթեր ստեղծելուց՝ աջակցելով տեխնիկական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին։ Արտոնյալ խմբերի սպասարկման համար առաջիկայում կգործեն վարչական շրջանների մասնաշենքերը։ Իսկ արտոնություն չունեցող քաղաքացիների համար տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակները կհայտարարվեն առաջիկայում։ Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է transport.yerevan.am կայքում։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն