Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
Լուրեր |
Ապրիլի 25-ին ու 26-ին տեղի ունեցավ գործատուների ամենամյա փառատոնը՝ Career City Fest-ը։ CCF 2025-ի մասնակիցն էին նաև Իդրամն ու IDBank-ը՝ միասնական մեծ ու նարնջագույն տաղավարով։
Այցելելով IDBank-ի և Իդրամի տաղավար` փառատոնի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Բանկի և Իդրամի աշխատակիցներին, մարդկային կապիտալի կառավարման մասնագետներին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթանալ և դիմել ընկերություններում առկա թափուր հաստիքներին։
IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ փառատոնը նաև հիանալի հնարավորություն էր ուսանողների և նորավարտ երիտասարդների համար՝ ծանոթանալու IDBank-ի վաղուց սիրված և հայտնի IDream ծրագրին և հնարավորություն ունենալ մասնակիցը դառնալու մեկնարկող IDream 14-ին։
«IDBank-ում խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, միևնույն ժամանակ՝ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։ Եթե ցանկանում եք սկսել ձեր կարիերան բանկային ոլորտում, խորհուրդ եմ տալիս անպայման դիմել IDream 14 ծրագրին, որի հաջող ավարտից հետո կմիանաք մեր մեծ նարնջագույն թիմին», - նշեց Սոնա Մանուչարյանը։
Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ ընկերության զարգացմանը զուգահեռ՝ Իդրամի թիմը շարունակաբար մեծանում է, և այս պահին էլ ունեն առկա թափուր հաստիքներ։ «Յուրաքանչյուր հզոր կազմակերպության հիմքում կանգնած են մարդիկ։ Մեր առաքելությունն է ոչ միայն պարզապես համալրել թափուր աշխատատեղերը, այլ բացահայտել ներուժը, խթանել զարգացումը և ուղեկցել նրանց՝ դեպի իրենց մասնագիտական բարձունքներ», - նշեց Աստղիկ Զիլֆիմյանը։
https://www.youtube.com/watch?v=1hr5K7uXy0I
Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն