ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները
Լուրեր |
Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարևոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա անելիքները մատնանշելու համար։
Մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։ Ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անելու, իրենց բիզնեսի համար հատուկ ռազմավարություն մշակելու և բիզնեսների համար հաջողության պատմություններ ստեղծելու հարցում:
«Մշտապես տարբեր հարթակներով կապի մեջ ենք ՓՄՁ-ների հետ և փոխանակում ենք կարծիքներ կատարված աշխատանքի և առկա կարիքների վերաբերյալ։ Մենք անընդհատ թարմացնում, փոփոխում ու նոր առաջարկներով ենք ներկայանում շուկայում, որը նպաստում է ՓՄՁ-ների, ինչպես նաև մարզերի զարգացմանը։ ՓՄՁ-ների զարգացումը Ակբա բանկի համար կարևոր է, քանի որ դրանք համարվում են տնտեսության ողնաշարը և նպաստում մեր երկրի զարգացվածության ընդհանուր բարձրացմանը», - նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։
«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա կեսը՝ փոքր և միջին ձեռնարկություններին հատկացված վարկերը։ Այդ ցուցանիշը վատը չէ, սակայն որքան այն բարձրանա և աճի փոքր ու միջին ձեռնարկությունների քանակը, կշահեն բոլոր կողմերը», - նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Կարծում եմ, որ բանկերի առաքելությունը միայն նրա մեջ չէ, որ ֆինանսական միջոցներ տրամադրեն։ Անհրաժեշտ է, որ բանկերը, համագործակցելով բիզնեսի հետ, դրանք նոր մակարդակի բարձրացնեն՝ դարձնելով ավելի մրցունակ», - նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
https://youtu.be/ERIa9Qkzzw8
Բանկային համակարգում Ակբան առաջինն էր, որը 2023թ.-ին մեկնարկեց Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը՝ մեկ հարթակի ներքո համախմբելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։
Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգիան՝ այն անվանելով «պատմության ամենամեծ խաբեությունը»
2026/01/22/ 16:30 -
Վարկեր, ավիացիա, պետական գնումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/22/ 16:09 -
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
2026/01/22/ 15:48 -
Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան
2026/01/22/ 14:30 -
Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
2026/01/22/ 14:25 -
Չինական համալսարանների պատմական զարգացումը և նրանց գլոբալ առաջընթացը
2026/01/22/ 12:25 -
ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
2026/01/22/ 12:17 -
Վարորդական քննությունները կտեսաձայնագրվեն․նոր տեխնիկական լուծումներ են ներդրվում
2026/01/22/ 12:07 -
Գրեթե 400 միլիոնատերեր և միլիարդատերեր պահանջում են ավելի բարձր հարկեր՝ հարուստների համար
2026/01/22/ 11:41 -
Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
2026/01/22/ 11:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․