Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին
Լուրեր |
Հունվարի 29-ին Downtown Miami-ում տեղի ունեցավ Miami-Dubai Chamber of Commerce-ը, որին մասնակցում էր Evocabank-ը՝ որպես պլատինում հովանավոր։
Լինելով արագ զարգացող ֆինանսական հաստատություն՝ Evocabank-ը շարունակում է ընդլայնել իր կապերն ու աջակցել գլոբալ բիզնես ինտեգրացիային։ Miami-Dubai Chamber of Commerce (MDCC)-ը, որը նախորդ անգամ կայացել էր Dubai-ում, այս անգամ տեղի ունեցավ Miami-ում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և միջազգային շուկաների միջև միջազգային կապերը։
Միջոցառման ընթացքում Evocabank-ը ներկայացրեց հայաստանյան ֆինանսական համակարգը, ներդրումային հնարավորություններն ու իր ռազմավարական ուղղությունները։ Բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների և ձեռնարկատերերի հետ՝ ստեղծելով համագործակցության նոր ուղիներ։
Evoca-ն շարունակում է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի շուկաների հետ՝ աջակցելով միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։
2024 թվականի դեկտեմբերի 10-ին Dubai-ի հեղինակավոր Capital Club-ում կայացած Miami-Dubai Chamber of Commerce-ին Evocabank-ը կրկին մասնակցում էր՝ որպես պլատինում հովանավոր։ Միջոցառման մանրամասներն այստեղ։
Evocabank-ի մասին
Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին և անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության և հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով։
MDCC-ի մասին
MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոնների՝ Miami-ի և Dubai-ի միջև՝ խթանելով առևտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի և ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու և կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն