Քանի էլեկտրական մեքենա է ներմուծվել մաքսային արտոնությամբ 2025-ին. ՊԵԿ-ը մանրամասնում է
Լուրեր |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
1) 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․