Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական տնտեսությունը կպահպանի իր՝ դեպի բաց և միջազգային համագործակցության մարտավարությունը։
ABNews
Ռուսաստանում գնաճը ամբողջապես վերահսկվում է․ Պուտին
Լուրեր | 2022/06/07 07:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության անդամների հետ տնտեսական հարցերով հանդիպմանը հայտարարել է, որ գնաճը կանգնեցվել է,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ հաջողվեց գնաճը վերահսկողության տակ դնել։ Տարեկան կտրվածքով մայիսի 27-ի դրությամբ այն կազմել է 17,4%։ Միաժամանակ մայիսի երկրորդ կեսից թանկացումներն ընդհանրապես դադարել են։ Հիմա գնաճը զրոյական է»,- ասել է Պուտինը։
Նա նաև հանձնարարել է նախարարների կաբինետին մինչև հուլիս նախապատրաստել բյուջետային կանոնների նոր ձևավորման առաջարկներ։ Բացի այդ, նախագահը հանձնարարել է վերլուծել Ռուսաստանի տնտեսության ոլորտների միտումները։
«Այսօր ես առաջարկում եմ վերլուծել հիմնական ճյուղերի միտումները և, ընդհանրապես, ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները։ Եվ իհարկե, մենք կքննարկենք արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև հնարավոր լրացուցիչ լուծումները ՝ աջակցելու քաղաքացիների եկամուտներին և խթանելու բիզնես գործունեությունը»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական տնտեսությունը կպահպանի իր՝ դեպի բաց և միջազգային համագործակցության մարտավարությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական տնտեսությունը կպահպանի իր՝ դեպի բաց և միջազգային համագործակցության մարտավարությունը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
