Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Լուրեր |
Նոյեմբերի 29-ին կայացել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
BSCOSMO գործարարների ակումբի գործընկերությամբ կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց արտարժույթի փոխանակման Converse Markets առցանց հարթակը և պարտատոմսերի թողարկմամբ ներդրումների ներգրավման առաջարկը:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, անդրադարձ է կատարել Բանկի պատմությանն ու նշանակալից իրադարձություններին, ապա խոսել է թվային փոխակերպման, բիզնեսի ֆինանսավորման և աջակցության ընդգրկուն գործիքակազմի մասին:
Գրիգորի Զաքարյանը, մասնավորապես, ասել է. «Ներկայում Կոնվերս Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից, լիզինգից մինչև առևտրի ֆինանսավորում՝ ակրեդետիվ ու ֆակտորինգ: Արդեն մի քանի տարի է, ինչ Բանկը որդեգրել է ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարություն, ինչի շրջանակում առաջարկում է ներդրումային լայն հնարավորություններ՝ սկսած բրոքերային գործունեությունից, պարտատոմսերի թողարկումից մինչև արտարժույթի փոխարկման թվային լուծումներ: Առաջարկների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է»:
«Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»,- ներկայացնելով հարթակը բիզնեսի ներկայացուցիչներին՝ ասել է Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը:
https://youtu.be/9hgShNt_pUo
Նա նշել է, որ հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին՝ 36 արժութային զույգերով փոխարկում կատարելու հանրավորությամբ: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Բանկի մեկ այլ ծառայությանը՝ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ֆինանսների ներգրավմանը, կապիտալի շուկաներին հասանելիության մեծացմանը:
Կոնվերս Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը ներկայացրել է այս հարցում համագործակցության հնարավորությունը և նշել ֆինանսների ներգրավման այս եղանակն ընտրելու շարժառիթները. «Ընկերության համար տվյալ ժամանակահատվածում պարտավորությունների անփոփոխ պայմանները, Բանկի ֆինանսավորումից անկախ լինելը, գրավի և երաշխավորության անհրաժեշտության բացակայությունը և այլն: Հատկանշական է, որ թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացը կազմակերպվում է Բանկի կողմից»:
Շեշտվել է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից: Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավորությունները: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն