Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ABNews
Փորձագետ. Նավթը կարող է թանկանալ բարելի դիմաց մինչեւ 150 դոլար
Լուրեր | 2022/03/10 16:39

Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/01 19:19
Հոկտեմբերի 1-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԿառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին2027 թ. պետական բյուջեի նախագծով եկամուտները նախատեսվում են 3 տրլն 829.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 298.1 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 468.2 մլրդ դրամ: Համայնքային բյուջեները գնահատվում են 417.6 մլրդ դրամ:Վերացվել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքըԼոգիստիկ բարդությունների և ներքին շուկայում առաջարկի ո...

Լուրեր | 2026/10/01 17:21
Գևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, հայ...

Լուրեր | 2026/10/01 16:57
ԱԱԾ–ն հաստատեց` Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։...

Լուրեր | 2026/10/01 16:55
ՊՆ հերքում է, որ Սիսիանում զինծառայող է սպանվել
«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»,–ասված է հաղորդագրությունում։Մինչդեռ news.am–ը գրում է, որ Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Սիսիանի բնակիչները ահազանգել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհա...

