ABNews
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
Լուրեր | 2022/03/10 16:50

Ակցիայի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները:
Ինչպես նշել են բանկում, ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։
Մինչեւ ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդը սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչեւ 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն:
ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչեւ 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել եւ համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ եւ Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման եւ հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։
Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
