Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։ Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․ «25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։ Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է` «Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։ Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։ «Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա: Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։
ABNews
Նոր շունչ հայկական տելեկոմում
Լուրեր | 2022/05/03 11:46

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/22 20:20
Նոյեմբերի 22-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։

Լուրեր | 2026/11/21 20:29
Նոյեմբերի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։

Լուրեր | 2026/11/20 20:20
Նոյեմբերի 20-ի կարևոր լուրերը
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի. Փաշինյանը հրաժարական կտա, եթե ժողովուրդը դեմ քվեարկիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, և երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նախագիծը: Փաշինյանը վստահություն է հայտնել, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինստիտուցիոնալ խաղաղություն կլինի, նոր պահանջներ չեն լինի՝ առաջարկելով...

Լուրեր | 2026/11/20 19:19
Նոյեմբերի 20-ի բիզնես լուրերը
Տեղական լուրեր«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի տարեկան ծավալն աճել է գրեթե տասնապատիկԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ծրագրի տարեկան ծավալը 2021 թ. 12.9 մլրդ դրամից 2025 թ. հասել է ավելի քան 120 մլրդ դրամի, իսկ ընթացիկ տարում ակնկալվում է մոտ 150 մլրդ դրամի ծախսերի կատարում:Միջոցներ են հատկացվել նոր դասագրքերի ստեղծման և մշակութային աբոնեմենտների տպագրության համարՊետական բյուջեից 2...

