ABNews
Յունիբանկն առաջարկում է Special բիզնես վարկ՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքով
Լուրեր | 2022/03/10 16:52

Յունիբանկը ներկայացրել է նոր վարկատեսակ ձեռնարկատերերի համար։ Special բիզնես վարկը կարելի է ձեւակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով:
Վարկը տրամադրվում է ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ բանկերից վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 250 մլն ՀՀ դրամ կամ $500 000: ՀՀ դրամով ձեւակերպելու դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է սկսած 11% տարեկան, ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5% տարեկան:
Վարկը նախատեսված է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատ ձեռներեցների համար:
«Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը մեր առաջնահերթ խնդիրներից է: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք հաճախորդի պահանջմունքները՝ բիզնես վարկերը ձեռնարկատերերի լայն շրջանակին առավել շահավետ եւ մատչելի դարձնելու համար: Մեր նոր վարկատեսակը՝ Special-ը, մշակված է նրանց համար, ում գումար է հարկավոր իր բիզնես նախագծերն իրագործելու կամ վարկային ծանրաբեռնվածությունն օպտիմալացնելու համար: Հաճախորդներին տրամադրելով անհրաժեշտ միջոցներ իրենց բիզնեսի առանձնահատկություններին եւ սեզոնայնությանն առավել համապատասխան պայմաններով՝ մենք օգնում ենք նրանց զարգանալ եւ առաջ շարժվել»,- ասել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Ձեռնարկատերերի աջակցության մեկ այլ ուղղություն է անգրավ վարկերը: Յունիբանկը պատրաստ է բիզնեսին տրամադրել առանց գրավի ապահովման վարկային միջոցներ՝ մինչեւ 5 մլն դրամ /կամ դրան համարժեք դոլար/ գումարով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով։ ՀՀ դրամով անգրավ վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է սկսած 12,9%: Այս տարբերակը հարմար է ընկերությունների եւ անհատ ձեռներեցների համար, ովքեր ձգտում են խնայել նոտարական ծառայությունների, կադաստրային ձեւակերպումների եւ գրավի առարկայի ապահովագրության վրա:
«2021 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 17%-ով, ինչը վկայում է ձեռնարկատերերի շրջանում այդ վարկատեսակների նկատմամբ պահանջարկի մասին։ 2021 թվականի վերջին Յունիբանկն ընդգրկվել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման լավագույն առաջարկներ ունեցող բանկերի ցանկում՝ ըստ SME Banking Club-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
