ՄՊՀ նախագահը վստահեցնում է՝ որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են
Լուրեր |
Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, սակայն հավելում, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը բարձրանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներից: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն փակելու է ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը՝ նա ասաց, որ այսպես է ՝ սահմանափակելու է, որ քվոտավորմամբ ամեն ԵԱՏՄ երկրի՝ ըստ իր պահանջի տրամադրվի համապատասխան քանակի մթերք: «Մենք քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց ՄՊՀ նախագահը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գիննն անգամ 600 դրամի է հասել՝ Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները, վերահսկում է միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: «Եթե կգ-ով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»,-ասաց նա:
Գևորգյանը հավելեց. «Այո, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանականալու են: ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս»:
ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09 -
HiPP «Գազար/Կարտոֆիլ» բանջարեղենային խյուս (190 գ) արտադրատեսակը չի ներմուծվել ՀՀ
2026/04/21/ 17:05 -
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ
2026/04/21/ 17:03 -
Կանադան երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է զինված ուժերի համալրման պլանը
2026/04/21/ 16:59 -
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին
2026/04/21/ 16:52 -
Նիդերլանդներում երկաթուղային տեսուչները սկսում են կրել տեսախցիկներ՝ ագրեսիան նվազեցնելու նպատակով
2026/04/21/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.