ABNews
Ճապոնիան կհամագործակցի G7-ի հետ ՌԴ-ից նավթի ներմուծման արգելքի հարցում
Լուրեր | 2022/03/10 16:34

Ճապոնիայի կառավարությունը կհամագործակցի միջազգային հանրության, առաջին հերթին «Մեծ յոթնյակի» (G7) գործընկերների հետ՝ Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներմուծման արգելք սահմանելու հարցում՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն (Hirokazu Matsuno)։
«Մենք կցանկանայինք միջազգային հանրության, առաջին հերթին G7 երկրների հետ համագործակցությամբ, պատշաճ կերպով ուսումնասիրել արդյունավետ համարվող միջոցները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն ամբողջովին արգելել է ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումը:
«Ամերիկացիները միախմբվել են Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար եւ հասկացնել են տվել, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը։ Մենք այս որոշումը կայացրել ենք ամբողջ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
