ABNews
Երեւանում այս տարի կփոխարինվի 467 վերելակ
Լուրեր | 2022/10/26 06:50

Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Սակայն ծրագրի ծավալը տասը տոկոսով ավելացվել է, փոխվող վերելակների թիվը հասցնելով 467-ի: 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է: Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը: 467 վերելակները փոխելուց հետո Երեւանում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի` ավելի մեծ ծավալով: 2023-ի համար նախատեսված է փոխել 700 վերելակ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
