ABNews
Ավելի մեծ վճար` ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռ փոխադրելու համար
Լուրեր | 2022/10/26 06:52

Խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռ փոխադրելու համար տուգանքի չափը փոփոխել: Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված տուգանքի չափը` 200 հազար դրամը, փոփոխել և սահմանել մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ տուգանք: Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց տված վարչական ակտերի պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 350-ապատիկի չափով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
