ABNews
Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Լուրեր | 2022/03/14 07:28

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն:
«Մեր նախագահը նույնպես հայտարարել է, որ մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողմնակից չենք: Մենք լավ առևտրային հարաբերություններ ունենք, և կողմ ենք, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով:
Դոնմեզը նաև ասել է, որ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն ազդի երկիր ռուսական գազի մատակարարումների վրա։
«Մենք ակնկալում ենք, որ դա մեզ վրա չի ազդի։ Մենք նաև հաճախակի զրույցներ ենք ունենում և նման խոսակցություն դեռևս չի եղել։ Թուրքիան բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չունի»,- ասել է նախարարը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
