ԱՄՆ-ն թույլ չի տա Չինաստանին փոխհատուցել Ռուսաստանի կորուստները
Լուրեր |
ԱՄՆ-ն տեղեկացրել է Չինաստանին, որ թույլ չի տա փոխհատուցել այն կորուստները, որոնք Ռուսաստանը կրում է պատժամիջոցների պատճառով։
Այս մասին այսօր CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք Պեկինին փոխանցել ենք, որ չենք հանդուրժի, որ որեւէ երկիր Ռուսաստանին փոխհատուցի պատժամիջոցների պատճառով կրած կորուստները»,- ասել է նա։
Միաժամանակ, Սալիվանը միանշանակ պատասխան չի տվել՝ արդյոք դա նշանակում է Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն։
«Ես հրապարակայնորեն սպառնալիքներ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ մենք ուղղակիորեն ոչ հրապարակային կապուղիներով ասում ենք Չինաստանին, որ անկասկած կլինեն հետեւանքներ, եթե փորձեն օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից կամ փոխհատուցել դրանք» - Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Այսօր ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել էր, որ «ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու հասանելիությունը դեպի այն պահուստները, որոնք տեղաբաշխված են յուանով»:
«Կարծում եմ, Չինաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունները մեզ, այնուամենայնիվ, թույլ կտան պահպանել այն համագործակցությունը, որին մենք հասել ենք, եւ ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել այն պայմաններում, երբ արեւմտյան շուկաները փակվում են»,- ասել էր Սիլուանովը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24 -
Լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների վիճակագրությունը 2026թ. առաջին եռամսյակում
2026/04/27/ 15:48 -
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն
2026/04/27/ 15:45 -
Վաշինգտոնի համաձայնագիրը հիմք է դրել խաղաղությանը․ Ալիև
2026/04/27/ 15:44 -
Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
2026/04/27/ 15:35 -
ՆԳՆ․ թվայնացում, միգրացիոն աճ և լայնածավալ բարեփոխումներ՝ 2025-ի արդյունքներով (տեսանյութ)
2026/04/27/ 15:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․