ABNews
Ամերիկյան BlackRock-ը ռուսաստանյան ակտիվների վրա մոտ $17 մլրդ է կորցրել
Լուրեր | 2022/03/14 07:32

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում ամենախոշորն է կառավարող ակտիվների ծավալով, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության պատճառով մոտ $17 մլրդ է կորցրել ռուսաստանյան արժեթղթերում ներդրումներից։
Հունվարի վերջի դրությամբ BlackRock-ի հաճախորդները տնօրինում էին ավելի քան $18,2 միլիարդ գումարի ռուսաստանյան ակտիվներ։ Սակայն Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառումից, ինչպես նաեւ ռուսաստանյան շուկաների փաստացի փակումից հետո ներդրումային ընկերությունը ստիպված եղավ դուրս գրել արժեթղթերի արժեքը․ դրանց վաճառքը գրեթե անհնար էր դարձել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը։
BlackRock-ն ամբողջությամբ դադարեցրեց ռուսաստանյան արժեթղթերի գնումները փետրվարի 28-ին եւ նույն օրը տեղեկացրեց, որ Ռուսաստանի մասնաբաժինն իր կողմից կառավարվող ընդհանուր ակտիվներում նվազել է մինչեւ 0,01%: Ռուսաստանյան արժեթղթերի ընդհանուր արժեքը փետրվարի 28-ին կազմում էր մոտ $1 միլիարդ, հայտարարել է BlackRock-ի ներկայացուցիչը՝ այս նվազումը բացատրելով ակտիվների վերագնահատմամբ, այլ ոչ թե վաճառքով։
Ընդհանուր առմամբ, BlackRock-ը կառավարում է ավելի քան $10 տրիլիոնի ակտիվներ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
