ABNews
Ադրբեջանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա
Լուրեր | 2022/03/14 07:34

Ադրբեջանն ունի բավականաչափ գազի պաշարներ Եվրոպա մատակարարելու համար, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Անթալիայում Դիվանագիտական ֆորումի քննարկումների ժամանակ։
«Ադրբեջանն այսօր արտադրում եւ արտահանում է գազ ու մեծացնում է իր արտահանման հնարավորությունները։ Մենք ունենք պաշարներ, որոնք որոշակի պայմաններում, ներդրումների դեպքում կարող են օգտագործվել նաեւ առաջիկա 100 տարում։ Մենք ունենք պաշարներ Եվրոպա առաքումների համար»,- Շահբազովի խոսքերն է մեջբերումPrime գործակալությունը։
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելացնել մատակարարումները հարեւան երկրներ, ինչպես դա արեցինք Թուրքիայի համար։ Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար անհրաժեշտ է պլանավորում»,- հավելել է Շահբազովը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
