ԼՂ-ից տեղահանված 16․000-ից ավելի անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. փոխնախարար
Լուրեր |
Սեպտեմբերի 2-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 16,000-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՆԳ փոխնախարար Արման Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին կա 11,259 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն, ինչպես նաև ավելի քան 5,000 անչափահաս, ովքեր ծնողների քաղաքացիություն ստանալուց հետո իրենք էլ են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։
Ղազարյանը նշեց, որ գործընթացը փորձ է արվում առավել դյուրին և արագ դարձնել: «Եթե նախկինում քաղաքացիության դիմումները քննվում էին կենտրոնացված համակարգով, ապա այժմ մարզային բոլոր ստորաբաժանումներն արդեն ընդունում են ԼՂ-ից տեղահանված անձանց դիմումները: Երևանում բացվել է երկրորդ ընդունման կետ, և ծրագրվում է ավելացնել ևս, գործարկվել է շրջիկ ծառայություն, որը մեկ օրում հավաքագրում և ներկայացնում է շուրջ 50 դիմում»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք քաղաքացիությունը ստանում են ստանդարտ ընթացակարգերի համեմատ գրեթե կիսով չափ ավելի արագ ժամկետներում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk