ԵՄ–ն կարող է 2.8 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, ուղղակի ծրագրեր չկան. ֆինանսների նախարար
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1․3%
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
Իրանցին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար ՀՀ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար
Համաշխարհային կրիպտո ընկերությունները տարեսկզբից հավաքել են $3,8 միլիարդ վենչուրային ֆինանսավորում
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. Hetq.am
Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով
ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին
Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին
Ադրբեջանի կողմից Հայաստանի 29.800 քկմ տարածքի ճանաչումը հրապարակային հաստատելու կարիք կա. ԱԳ նախարար
Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել են
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին
«Մի դրամիկի ուժը»․ բարեգործություն են անում Idram Junior-ի օգտատերերը
Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են
ՕՊԵԿ+-ը համաձայնել է 2024 թվականին կրճատել նավթի արդյունահանումը
Համաշխարհային կրիպտո ընկերությունները տարեսկզբից հավաքել են $3,8 միլիարդ վենչուրային ֆինանսավորում. Fintech.am
Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 47 դեպք, 79 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թուրքիան 8,3%-ով կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը

Moody’s-ը գնահատել է հակամարտության ռիսկերը գլոբալ տնտեսության համար

Mar 7, 2022 13:26
10
ADS

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրան հաջորդած տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի դեմ մեծացրել են համաշխարհային տնտեսության համար ռիսկերը, ասված է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության ուսումնասիրության մեջ, հաղորդում է Finmarket-ը։

Հետեւանքների մասշտաբները կախված կլինեն ճգնաժամի տեւողությունից եւ խորությունից, կարծում են փորձագետները։ «Ռազմական հակամարտության սրումը կսպառնա Եվրոպայի տնտեսական աճին։ Մնացած աշխարհը կտուժի հումքային շուկաներում գնային շոկից այն ժամանակ, երբ գնաճն արդեն իսկ բարձր է, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ֆինանսական հետեւանքներից եւ ֆինանսական շուկաների անկայունությունից»,- նշել է Moody’s-ի  փոխնախագահ, վարկային ավագ վերլուծաբան Քելվին Դալրիմփլը:

Ռուսաստանն ու Բելառուսն իրենց վրա կզգան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը, նշում է գործակալությունը։ Այս պատժամիջոցներն անուղղակի ազդեցություն կունենան օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ դոմինոյի էֆեկտ կունենան համաշխարհային տնտեսության մեջ, կարծում են վերլուծաբանները։

«Գնային շոկերը հումքային հատվածում կուժեղացնեն գնաճային ճնշումները, հատկապես այն տնտեսություններում, որոնք Ռուսաստանում հումքի խոշոր գնորդներն են: Ներխուժման սկզբից նավթի գները բարձրացել են $100-ից ավել մեկ բարելի դիմաց: Ռուսաստանը մետաղների, այդ թվում՝ ալյումինի, պլատինի, պղնձի եւ պալադիումի խոշոր արտադրող է, եւ այդ հումքային ապրանքների գները նույնպես աճել են ճգնաժամի պատճառով։ Այդ մետաղներն արդյունահանող մյուս երկրները կշահեն գների աճից, սակայն սպառողները կբախվեն ապրանքների արժեքի բարձրացման հետ, քանի որ արտադրողները նրանց վրա կտեղափոխեն ավելացած ծախսերը»,- ասված է Moody’s-ի ուսումնասիրության մեջ:

Ռուսաստանն ու Ուկրաինան կարեւոր դեր են խաղում նեոնի համաշխարհային արտադրության մեջ, որը միկրոչիպերի արտադրության առանցքային բաղադրիչն է, եւ ռազմական հակամարտությունը կարող է սրել կիսահաղորդչային բաղադրիչների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ոլորտում մատակարարումների դեֆիցիտը, նշում են փորձագետները:

«Երկու երկրներին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտավորապես 25%-ը։ Ցորենի եւ այլ հացահատիկային կուլտուրաների գները ներխուժումից հետո կտրուկ աճել են, թեեւ դրա հետեանքները պարենի առաջարկի վրա մեղմ են, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում ձմռանն, այլ ոչ թե բերքահավաքի ժամանակ: Ռուսաստանը նաեւ սոյայի արտադրության առաջատարն է, որը նույնպես թանկանում է։ Հավանական է, որ թանկանան նաեւ պարարտանյութերը: Պարենային գնաճի ավելացումն այլ գների աճի հետ մեկտեղ կարող է մեծացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,- ասված հետազոտության մեջ։

Moody’s-ի վերլուծաբանները նաեւ նշում են համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության աճը հակամարտության սկսվելուց հետո:

«Աշխարհաքաղաքական անորոշությունը, հումքի գների աճը, պատժամիջոցների էսկալացիան եւ բիզնեսի տարածաշրջանային ապակայունացումը բացասաբար կանդրադառնան շուկաների տրամադրությունների վրա: Եթե դա հանգեցնի իրացվելիության վրա զգալի եւ երկարատեւ ճնշման, ապա կվատթարանան ֆինանսավորման ներգրավման պայմանները բարձր ռիսկային վարկառուների եւ զարգացող շուկաներով պետությունների համար, որոնք կախված են կապիտալի գլոբալ հոսքերից։ Այս ֆոնին դոլարը կշարունակի ամրապնդվել»,- ասված է Moody’s -ի վերլուծության մեջ

Մեկնաբանություն