«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
Լուրեր |
ԱրարատԲանկն աջակցել է Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։
Այս ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և հմտությունների զարգացման միջոցառումներով։ Ճամբարի առօրյան հագեցած էր՝ հանդիպում-սեմինարներ, հմտությունների զարգացման խաղեր, ազգային պարերի ուսուցում, բանավեճեր, արշավներ։
Ճամբարականների համար հաճելի անակնկալ էր ԱրարատԲանկի ներկայացուցիչների այցելությունն ու ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասը, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։
ԱրարատԲանկն, Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ, «Պարզից պարզ» պոդքաստի շրջանակներում իրականացնում է ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարք, որն անդրադառնում է հեռախոսային և առցանց խարդախություններին, ֆիշինգին և սոցիալական ինժեներիային, թվային մոբայլ ծառայությունների ռիսկերին և օգուտներին, վարկային պատմության բարելավմանը, խելացի վարկավորմանը, BNPL՝ գնիր հիմա, վճարիր հետո գործիքին ու ֆինանսական գրագիտության այլ կարևոր թեմաների։
Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ ներկայացվեցին երիտասարդներին՝ լսելով նաև նրանց մտքերն ու հարցադրումները։
«Բավականին աշխույժ, կենդանի զրույց ունեցանք ֆինանսական կրթության մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունը, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության վրա։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։ Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն «աշխատում է» երկրի տնտեսության զարգացման համար»,- նշեց Արա Չալաբյանը։
https://youtu.be/1e17AzYsxjM
Ճամբարական 15-ամյա Դավիթ Աբրահամյանն արդեն ֆիզիկային առնչվող ժողովածուի հեղինակ է, սակայն բաց չի թողնում անընդհատ կրթվելու հնարավորությունները։ Նա մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ հետևեց ֆինանսական գրագիտության դասընթացին․ «Այն կրկնապատկեց գիտելիքներս՝ տեղեկացնելով նաև հարթակի մասին, որն ինձ կօգնի ավելի հեշտացնել ֆինանսների հետ կապված տարբեր գործողություններ»։
«Հորիզոն» ճամբարը ԱրարատԲանկի և «Հզոր Միտք» ՀԿ-ի համագործակցության միակ նախագիծը չէ։ Բանկն այս հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացները մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են ուսանողներ մարզերից նաև առցանց տարբերակով։
«Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը կարևորեց ԱրարատԲանկի հետ համագործակցության 5 տարիները տարբեր նախագծերում՝ լինի դա Ուսանողի տան, թե ապագա մասնագիտության հարցում կողմնորոշող «Ստեմ» և առաջնորդական «Հորիզոն» ճամբարների շրջանակներում։
ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդ սերնդի մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, ինչի շնորհիվ տասնյակ երիտասարդներ իրենց համայնքներ են վերադառնում նոր գիտելիքներով, գաղափարներով և արժեքներով։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին