Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այս շաբաթ կայացավ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը:
Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կարգավորել փորձող երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցի համար վատ առիթ չի, բայց այն որոշակի ֆոնային ազդեցություն կարող է ունենալ իսլամական մյուս երկրների հետ հարաբերություններում՝ խոսքն առաջին հերթին բարեկամ Իրանի և արաբական երկրների մասին է:
Եթե անգամ ավանդաբար Հայաստանից այս տոնի կապակցությամբ բարկամ Իրանը և մյուս իսլամական երկրները շնորհավորանք չեն ստացել, տոնի կապակցությամբ միայն Թուրքիայի նախագահին ուղղված շնորհավորանքը այդ երկրներում դժվար չնկատեն և հաշվի չառնեն երկկողմ հարաբերություններում՝ ելնելով Արևելքի, արևելյան դիվանագիտության առանձնահատկություններից: Արևելքում մեկ անգամ չի որ ցույց են տվել իրենց զգայունությունը նման դետալների հարցում:
Փաշինյան-էրդողան հեռախոսազրույց
Հլս 14, 2022 14:08
24