Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը «հասկանալու», դրա միջոցով երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսեր գնելն ու վաճառելը հեշտացնելու նպատակով Կոնվերս Բանկն ու Ֆիդո ինվեսթ ներդրումային ընկերությունը ներկայացնում են օգտագործման ուղեցույց: Ինչպե՞ս մուտք գործել Superra Superra-ի հնարավորություններին ծանոթանալու համար գրանցվելը պարտադիր չէ: Յուրաքանչյուր ոք կարող է Սկզբնական էջից մուտք գործել հավելված որպես Հյուր և ծանոթանալ հավելվածին և առկա ֆինանսական գործիքներին: Իսկ գրանցվելու համար բավարար է պարզապես էլեկտրոնային հասցեի և հեռախոսահամարի մուտքագրում և հաստատում։ Ինչպե՞ս օգտվել Superra-ից Superra-ից օգտելու համար գրանցված յուրաքանչյուր անձ կարող է անմիջապես հավելվածի միջոցով դիմել հաշվի բացման համար և համալրել այն: Այդ նպատակով անհրաժեշտ է.
  • Գլխավոր էջից սեղմել «Բացել հաշիվ» կոճակը,
  • Անցնել հաշվի բացման պարզեցված գործընթացը՝ առանց բանկ և ներդրումային ընկերություն այցելելու: Այնուհետև բացված հաշիվները կարտացոլվեն Գլխավոր էջում,
  • Հաշվի համալրման համար սեղմել «Համալրել հաշիվը» կոճակը և համալրել այն անմիջապես Superra հավելվածից՝ բանկային քարտի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով՝ պարզապես պատճենելով հաշվեհամարի տվյալները (բանկային փոխանցում, վճարային տերմինալներ, կանխիկ մուտքագրում և այլն)։
Ինչպե՞ս իրականացնել գործարք Superra-ում Superra հավելվածում առքի գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է «Գլխավոր» կամ «Պարտատոմսեր» էջերից ընտրել նախընտրած արժեթուղթը, լրացնել ծավալը և սեղմել «Գնել» կոճակը։ Իսկ վաճառքի համար՝ «Պորտֆել» էջից ընտրել այն արժեթուղթը, որը ցանկանում եք վաճառել, լրացնել ծավալը և սեղմել «Վաճառել»։ Superra հավելվածում առքի և վաճառքի գործարքները կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Կարևոր է իմանալ նաև, որ հավելվածում վաճառել կարելի է նույն տիրույթում գնված արժեթղթերը: Ի՞նչ անել, եթե առկա են Superra-ին առնչվող հարցեր Հավելվածի «Գլխավոր» էջի «Հարցեր» բաժնում տեղադրված են «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխանները։ Դեռ ունե՞ք հարցեր, «Ավելին» բաժնից մուտք գործեք «Զանգերի կենտրոն» բաժին և կապ հաստատեք մասնագետի հետ։ Մանրամասների համար. Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/ Կոնվերս Բանկ՝ 010 511 211 Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: