Կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է նման 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքում հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:
Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամնեը 2-ը: Այդ դեպքերի պատճառած ընդհանուր վնասը կազվել է 18.147.818 դրամ: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով հոգեբանական թակարդներ և առաջացնելով շահագրգռվածություն, օրինակ, «գնորդն առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները: