Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 204-ով կամ 131 %-ով:
Ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։ Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա: ԱՎԾ պաշտոնյայի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Այս տարվա առաջին կիսամյակում Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.