Նոյեմբերի 12-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.46%-ով և կազմել 67.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.99%-ով և կազմել 71.71 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր): NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2625.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.48%-ով և կազմել 30.66 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.57%-ով և կազմել 964.30 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ): LME. Գունավոր մետաղների գներ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 2.75%-ով և կազմել 2620.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 9443.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 2024.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 16397.00 դոլար, անագի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 31648.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.38%-ով և կազմել 2979.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.05%-ով և կազմել 48722.10 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա: Ամերիկյան ինդեքսներն աճել են ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 44293.13 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 6001.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 19298.76 կետ: Եվրոպական ինդեքսներ Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 19448.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 7426.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 8125.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: Աղբյուր՝ B24