2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Մյս 28, 2025 13:12
21

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։
  • Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։
  • Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է  այստեղ:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: