Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա ՀՀ-ից արտահանման վերաբերյալ տեղեկատվությունը

Փտր 22, 2024 19:03
105

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 38.81%-ով կամ 955.86 մլն դոլարով և կազմել 3.419 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.62%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 2.224 մլրդ դոլար, +316.43% կամ +1.69 մլրդ դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 26.43%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 425.35 մլն դոլար, +15.11% կամ +55.85 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 5.05%։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 234.13 մլն դոլար, +8.97% կամ +19.27 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.78%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 180.6 մլն դոլար, -27.63% կամ -68.95 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.15%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 139.7 մլն դոլար, -13.98% կամ -22.71 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.66%-ը։

Յոթերորդը Բուլղարիան է՝ 97.41 մլն դոլար, -53.25% կամ -110.96 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.16%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 94.61 մլն դոլար, +10.35% կամ +8.87 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Իններորդը Իրանն է՝ 94.55 մլն դոլար, -14.33% կամ -15.82 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 91.93 մլն դոլար, +19.45% կամ +14.97 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.09%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 40.22%-ով կամ 1.048 մլրդ դոլարով և կազմել 3.653 մլրդ դոլար, մասնավորապեսԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.76%-ով կամ 1.045 մլրդ դոլարով և կազմել 3.609 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 43.41%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 42.89%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 8.18%-ով կամ 63.19 մլն դոլարով և կազմել 709.5 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8.43%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

Ինչ վերաբերում է է ապրանքային խմբերին, ապա արտահանման 38.17% կամ 3.21 մլրդ դոլարը բաժին է ընկել «թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից իրերին»։ 2022թ.-ի համեմատ այս ապրանքախմբի արտահանման ծավալներն աճել են 224.6%-ով։

Մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին բաժին է ընկել արտահանման 15.34% կամ 1.29 մլրդ դոլարը։ 2022թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 79.6%-ով։

Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 13.61%-ով և կազմել 887.65 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.55%:

Պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 0.32%-ով և կազմել 885.1 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.52%։

Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանման ծավալներն աճել են 64.68%-ով և կազմել 548.28 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 6.52%։

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները նվազել են 1.77%-ով և կազմել 452.24 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 5.37%։

Մանածագործական իրերի արտահանման ծավալներն աճել են 59.38%-ով և կազմել 357.66 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 4.25%։

Բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 19.19%-ով և կազմել 182.58 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 2.17%։

Այլ ապրանքային խմբերին բաժին է ընկել արտահանման ծավալների 7.12%: