Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով
Ozon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դանիան 43,4 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի տեխնոլոգիական օգնության համար
Սեփական հողի վրա բիզնես անելն ավելի դժվար է, քան օտար երկրում․ իրական պատճառները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երբ ոսկին դառնում է աշխարհաքաղաքական զենք .ինչու են բոլորն այն գնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արբանյակային ինտերնետ՝ առանց սահմանների. Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը ՀԴՄ կիրառման նկատմամբ. արդյունքները՝ 2025-ի փետրվարի համար

Մրտ 25, 2025 12:13
24

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն և վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 341 դեպք և շուրջ 211․8 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 30 դեպքով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 107.3 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 5․5 մլն դրամ տուգանք,
  • դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք,
  • խաղերի և խաղալիքների  առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․1 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․1 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․6 մլն դրամ տուգանք,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․3 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով արձանագրվել է 8 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտի ու ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 12 հարկ վճարողի մոտ 12 դեպքով արձանագրվել է շուրջ 17․6 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի և հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 35․1 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի առևտրի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․8 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․5 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 30 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 341 հարկ վճարողների ցանկը:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: