Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Փտր 9, 2025 15:28
37

Microsoft-ի բաժնետոմսերը նվազել են 6%-ով 2-րդ եռամսյակի եկամուտների հայտարարումից հետո. ընդհանուր առմամբ ընկերությունը գերազանցել է վերին և ստորին սահմանների գնահատականները՝ բացառությամբ Intelligent Cloud բիզնեսի կանխատեսումների:

Microsoft-ի Commercial Cloud հատվածի եկամուտը, որը ներառում է ամպային ծառայությունների վաճառքը, գրանցել է 40 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 21% տարեկան աճ է, սակայն պակաս է Ուոլ Սթրիթի՝ 41.1 միլիարդ դոլարի ակնկալիքներից:

Microsoft-ի Intelligent Cloud բիզնեսը, որը ներառում է իր Azure պլատֆորմը, ունեցել է 25.5 միլիարդ դոլար եկամուտ՝ Ուոլ Սթրիթի 25.8 մլրդ դոլար սպասումների համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունվարի 30-ի դրությամբ կազմել է 415 ԱՄՆ դոլար:

Առաջին եռամսյակի համար Amazon-ի ուղեցույցը բավականին ցածր էր Ուոլ Սթրիթի կանխատեսման միջին կետից: Ըստ ընկերության, առաջին եռամսյակի եկամուտը կկազմի 151-155 միլիարդ դոլար՝ վերլուծաբանների 158 մլրդ դոլար կանխատեսման համեմատ, ինչը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքների անբարենպաստ ազդեցությամբ:

Ընկերութունը նախատեսում է 2025 թվականին իրականացնել 105 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումներ, որոնց մեծ մասը կուղղվի արհեստական բանականության և տվյալների կենտրոնների զարգացմանը:

Amazon-ը շարունակում է մնալ ամպային ենթակառուցվածքների ամենամեծ մատակարարը, մինչդեռ մրցակիցներ Microsoft-ի և Google-ի ամպային վաճառքների սպասումները չեն արդարացել: Microsoft-ը գրանցել է 40 միլիարդ դոլար եկամուտ՝ 41.1 միլիարդ դոլար կանխատեսման համեմատ, իսկ Google-ը՝ 11.9 միլիարդ դոլար՝ 12.1 միլիարդի համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 6-ի դրությամբ կազմել է 238 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: