Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Ինչպես և երբ հայտագրել երեխային առաջին դասարան․ փուլերը, ժամկետները և արտոնությունները

Հնս 4, 2025 19:06
34

Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգը կրկին գործարկվում է։ Հայտագրումը մեկնարկելու է հունիսի 9-ից և կկազմակերպվի երեք փուլով։

Հոդվածում ներկայացնում ենք հայտագրման բոլոր կարևոր պայմաններն ու ժամկետները՝ ըստ ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգի։

Առաջին փուլ․ արտոնություն ունեցող խմբերի համար

Ժամկետը՝ հունիսի 9-ից մինչև հունիսի 22-ը։

Պլատֆորմ՝ hayt.emis.am։

Այս փուլում հայտագրվող երեխաները պետք է պատկանեն արտոնություն ունեցող խմբերին։ Դրանք են՝

  • Երեխայի քույրը կամ եղբայրը սովորում է նույն դպրոցում,

  • Ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

  • Ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որը առնվազն 6 ամսով գործուղված է այլ բնակավայր,

  • Երեխան ապրում է դպրոցից սպասարկման սահմանված շառավղում և ընտանիքը ընդգրկված է անապահովության գնահատման համակարգում, կամ երեխան խնամակալության տակ է, կամ ունի հաշմանդամություն (կամ ծնողը ունի)։

Այս դեպքերում ծնողները կարող են օգտվել արտոնյալ կարգից և դիմել նախարարություն՝ համապատասխան փաստաթղթերով։

Երկրորդ փուլ․ բոլորի համար բաց հայտագրում

Մեկնարկը՝ հունիսի 24-ից։

Պլատֆորմ՝ hayt.emis.am։

Այս փուլը վերաբերում է հայերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցներում սովորելու բոլոր ցանկացողներին՝ առանց արտոնության անհրաժեշտության։ Ընդգրկվում են նաև օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք կամ երկքաղաքացիները՝ օրենքով ամրագրված դեպքերում։

Երրորդ փուլ․ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար

Մեկնարկը՝ հուլիսի 1-ից։

Պլատֆորմ՝ haytru.emis.am։

Այս փուլում հայտագրումն անցկացվելու է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։ Դիմող ծնողներից մեկը պետք է լինի՝

  • օտարերկրյա քաղաքացի,

  • երկքաղաքացի,

  • քաղաքացիություն չունեցող անձ,

  • կամ ՀՀ քաղաքացի, որը պատկանում է ազգային փոքրամասնությանը։

Կարևոր հավելումներ

  • Եթե ընտանիքում կան երկյակ, եռյակ, քառյակ կամ ավել երեխա, ապա նրանցից մեկի ընդունվելը դպրոց ապահովում է նաև մյուսների ընդունելությունը նույն հաստատություն, անկախ լիցենզիայի սահմանափակումներից։

  • Հայտագրման գործընթացը չի ավարտվում հուլիսով․ այն շարունակվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Աղբյուրը՝ ԿԳՄՍ նախարարություն և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Եթե պատրաստվում եք այս տարի դպրոց ուղարկել ձեր երեխային, կարևոր է նախապես ծանոթանալ փուլերին ու պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: