Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հունիսի 4-ի բիզնես լուրերը

Հնս 4, 2025 20:45
13

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ակտիվ օրակարգում

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ներառյալ օրենսդրական բարեփոխումները և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության և փրկարար ծառայության հետ կապված համագործակցության ծրագրերին։

ԱՄՆ աջակցությունը՝ ՀԱԷԿ-ի անվտանգության բարելավմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ՀԱԷԿ-ում տեղադրված նորագույն վարժասարքի գործարկմանը՝ արժողությամբ 3.4 միլիոն դոլար։ Այս գերժամանակակից տեխնոլոգիան նախատեսված է կայանի անվտանգության բարելավման համար և հանդիսանում է հայ-ամերիկյան երկարամյա համագործակցության շարունակություն։

Վրաց-հայկական սահմանային խնդիրը՝ լուծման ճանապարհին

Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Հայաստան նախատեսվում է սահմանին կուտակված բեռնատարների հարցը լուծելու նպատակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն նշել է, որ վրացական կողմը կբերի խնդրի լուծման նախնական փաթեթ, ինչը կարևոր է հայկական արտահանողների համար։

Աջակցություն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Հունիսի 1-ից կրկին մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագիրը։ Ամսական 40,000 դրամ աջակցություն կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին, որի համար կավելանա 10,000 դրամ յուրաքանչյուր լրացուցիչ անդամի հաշվով՝ սկսած երկրորդից։ Դիմումի գործընթացը հնարավոր է անցկացնել նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում։

Կենտրոնական բանկերի ոսկու գնումները շարունակվում են

Համաշխարհային Ոսկու Խորհրդի տվյալներով՝ 2024թ. ապրիլին կենտրոնական բանկերը համաշխարհային մակարդակով ավելացրել են իրենց ոսկու պաշարները 12 տոննայով։ Առաջատարը Լեհաստանն է՝ 12.4 տոննա գնմամբ, իսկ Չինաստանը շարունակում է պահպանել ակտիվ մասնակցություն։

Հայաստանում միջին աշխատավարձի աճ է արձանագրվել

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-ապրիլին միջին անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ։ Պետական հատվածում արձանագրվել է 4.7% աճ, իսկ ոչ պետական հատվածում՝ 5.2%։ Այս թիվը ցույց է տալիս աշխատաշուկայի որոշակի կայունացում։

Թրամփի բյուջեն՝ Մասկի կոշտ քննադատության թիրախում

Իլոն Մասկը քննադատել է Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված դաշնային ծախսերի կրճատման օրինագիծը՝ այն անվանելով «զզվելի»։ Նա նաև խստորեն հանդես է եկել օրինագծին աջակցող կոնգրեսականների դեմ։

«Գազպրոմը» դադարեցնում է գազային հանգույցի նախագիծը Թուրքիայում

Ռուսական «Գազպրոմը» հայտարարել է Թուրքիայի տարածքում գազային հանգույցի նախագծի կասեցման մասին։ Այս քայլը զգալի հարված է Եվրոպա գազի արտահանման վերականգնման պլաններին, որոնք նախկինում ընկերությանը մեծ շահույթ էին ապահովում։

Չինաստանը դիտարկում է ռեկորդային ավիացիոն գործարք Airbus-ի հետ

Bloomberg-ի տվյալներով՝ չինական ավիաընկերությունները կարող են պատվիրել մինչև 500 ինքնաթիռ եվրոպական Airbus ընկերությունից։ Սա կլինի երկրի խոշորագույն ավիացիոն պայմանագիրը և հնարավոր է՝ աշխարհում ռեկորդայինը։