Զբաղվածության ապագան. ի՞նչ հմտություններ են պահանջվելու 2030 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչ է բարձր-ցածր մեթոդը և ինչու՞ է այն կարևոր բիզնեսի ծախսերի կառավարման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում. դիտեք ABNews.am կայքում
3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում. ԿԳՄՍ փոխնախարար
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր առևտրային պատերազմ. ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Եվրոպայից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ տարում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 270 000 միգրանտ
Ովքե՞ր են Forbes-ի ցուցակում հայտնված հայազգի միլիարդատերերը և ինչով են նրանք զբաղվում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչո՞վ է առանձնանում Հայաստանի ստարտափ էկոհամակարգը համաշխարհային վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աստվածաշնչի 10 պատվիրաններով քարե սալիկը վաճառվել է 5.04 միլիոն դոլարով
Կառավարությունը քայլեր կձեռնարկի զինծառայությունից խուսափումը կանխելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nvidia-ն ներկայացրել է արհեստական բանականության զարգացման նոր գործիք. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը տարեվերջին կկազմի 4%. Վլադիմիր Պուտին
​Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
ԱՄՆ կառավարությունը փակման վտանգի առաջ. ինչու՞ է Թրամփը կանգնեցրել կառավարության աշխատանքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը 2025 թ. Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի լրացուցիչ փաթեթ
Օպերայի շենքը կլուսավորվի LED լուսարձակներով

Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել փոխանակման աճուրդ

Դկտ 17, 2024 19:21
21
ADS

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցավ առաջին պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդը, որը կարևոր քայլ է Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարության և պետության ֆինանսական կայունության համար։

Փոխանակման աճուրդի շրջանակում տարբերակիչ ծածկագրով AMGN36294277 պետական պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պարտատոմսերը փոխակերպվել/հետգնվել են AMGN36294251 ծածկագրով պետական պարտատոմսերով՝ 4.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Փոխանակման աճուրդի տվյալները՝

Թողարկման ծավալ – 5 մլրդ ՀՀ դրամ

Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 11․2 մլրդ ՀՀ դրամ

Բավարարված  առաջարկությունների ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ

Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը – 10.48%

Մարման ամսաթիվ — 4/29/2027

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ

Հետգնված պարտատոմսերի ծավալը — 4.8 մլրդ ՀՀ դրամ

Դեռևս 2024 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, որը նախատեսում էր ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդների մեխանիզմները։ Այս քայլը միտված էր ընդլայնելու ներքին պետական պարտքի գործիքակազմը և խթանելու դրա արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ նպաստելով շուկայի ակտիվացմանը։

Փոխանակման աճուրդների իրականացումը խթանելու է պետական պարտատոմսերի իրացվելիությանը և կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկերը։ Բացի այդ, հնարավոր կլինի աստիճանաբար շուկայից դուրս բերել հին կամ ոչ իրացվելի պարտատոմսեր՝ դրանք փոխարինելով նոր թողարկվող պարտատոմսերով։ Նման գործիքներ աշխարհում կիրառում են քիչ թվով երկրներ, ինչպիսիք են Կանադան, Շվեդիան, Դանիան և այլ երկրներ։

Ներդրողների համար՝ նոր մեխանիզմը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսերի ավելի ճկուն կառավարմանը, որը նպաստում է իրենց ներդրումային պորտֆելի արդյունավետ վերակազմավորմանը։

Փոխանակման աճուրդի առաջին հաջող փորձը հիմք է նոր նախաձեռնությունների և գործիքների ներդրման համար՝ ամրապնդելով ֆինանսական շուկայի գործիքակազմը և ավելացնելով ներդրումային հնարավորությունները Հայաստանի համար։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել  [email protected] հասցեին։