Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը

Դկտ 12, 2024 17:52
31

Team Telecom Armenia-ն հայտարարեց Կայուն զարգացման պարտատոմսերի թողարկման մասին՝ նպատակ ունենալով ներդրողներին առաջարկել նոր հնարավորություն՝ մասնակցելու ընկերության ապագա ռազմավարական ծրագրերին: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ընկերության կողմից, ներկայացվեցին պարտատոմսերի թողարկման մանրամասները, ինչպես նաև բիզնեսի զարգացման ուղղությունները:

Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Ներգրավված միջոցներն ուղղվելու են բջջային և ֆիքսված ցանցերի զարգացմանը, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքների ընդլայնմանը և վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ սա վճռորոշ քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման ուղղությամբ։ «Այս պարտատոմսերը մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն շարունակել մեր բիզնեսի ընդլայնումը, այլև խթանել հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայուն զարգացմանը՝ միաժամանակ ներգրավելով ներդրողներին այս գործընթացում»,- հավելեց նա:

Պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքները կազմել են 7.85%-ից մինչև 11.5%, իսկ շրջանառության ժամկետները՝ 48-60 ամիս։ Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը 3.9 միլիարդ դրամ է՝ 11.5% արժեկտրոնային տոկոսադրույքով:

Team Telecom Armenia-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կայուն զարգացման խնդիրներին: Ընկերությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը կրճատել իր գործունեության հետևանքով արտանետումները 40%-ով: Վերջին տարիներին ներդրված բնապահպանական կառավարման համակարգը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ և Team Telecom Armenia-ի գործընկերները: Ամերիաբանկը, որը հանդես է գալիս որպես պարտատոմսերի տեղաբաշխող, ընդգծել է այս նախաձեռնության բացառիկ նշանակությունը, հատկապես ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) սկզբունքների իրականացման առումով:

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերի թողարկումը ցույց է տալիս ընկերության նորարարական մոտեցումները և հավատարիմ դիրքորոշումը՝ նպաստելու Հայաստանի թվային ապագայի կայուն զարգացմանը: