Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով

Հնվ 16, 2024 15:54
91

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի տեղական շուկան ուժեղացնելու նպատակով։ Այս մասին ejc.am-ին տեղեկացնում են  ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ»-ն բեկումնային քայլ են կատարել՝ միջարժութային առաջին ռեպո գործարքն իրականացնելով՝ Հայաստանում անվտանգ և ռազմավարական ֆինանսական գործարքների համար նոր սահման ձևավորելով։ Գործարքն իրականացվել է Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) համաձայն, որը երկու կազմակերպությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսի 21-ին։

Այս նշանակալի գործարքը ՎԶԵԲ-ին թույլ տվեց գրավադրել բարձրորակ, ազատ իրացվելի արժույթով ակտիվներ և փոխարենը ստանալ տեղական արժույթով միջոցներ: Այս միջարժութային ռեպո համաձայնագիրը «Ամունդի-ԱԿԲԱ»-ի համար ծառայում է որպես կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տնօրինման ապահով եղանակ՝ միևնույն ժամանակ լիովին հարազատ մնալով ռացիոնալ ֆինանսական կառավարման իր հանձնառությանը։

ՎԶԵԲ-ի համար գործարքը հայկական դրամով (դրամ) արտահայտված, ներքին շուկայական դրույքաչափերով երկարաժամկետ միջոցներ է ապահովում՝ օգնելով ամրապնդել և դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները:

Տնտեսական ազդեցությունն էական է, քանի որ ՎԶԵԲ-ը նպատակ ունի առավելագույնի հասցնել գործառնության ազդեցությունը։ Միջոցները ռազմավարական կերպով նորից կներդրվեն իրական տնտեսությունում՝ անցման գործընթացի վրա դրական ազդեցություն ապահովելով և նպաստելով կայուն զարգացման նպատակներին։

«ՎԶԵԲ-ը շարունակում է ներդրումներ կատարել տեղական շուկայի ֆինանսական կարողությունների և «know-how»-ի համար՝ իր պորտֆեյլի կառավարման մեջ ներառելով պարզ, սակայն նորարարական պորդուկներ։ Միջարժութային ռեպոն հավելյալ գործիք կհանդիսանա ՀՀ դրամով մեր ֆինանսավորման բազայի ընդլայնման և ամրապնդման համար»,- ասաց ՎԶԵԲ-ի տնօրենի տեղակալ, ավագ թրեյդեր Գուրսու Կելեսը։

«Սա մեկ այլ նորամուծություն է, որը ՎԶԵԲ-ի հետ միասին ուրախ ենք ներկայացնել շուկային։ Այս շրջանակը մեզ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ կերպով ներդնել կենսաթոշակային ֆոնդի միջոցները, նպաստել տեղական կապիտալի շուկայի զարգացմանը և ի վերջո այն կօգնի ֆինանսավորել տեղական տնտեսությունը»,- ասաց «Ամունդի-ԱԿԲԱ»-ի գործադիր տնօրենի  տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

«Ամունդի-ԱԿԲԱ-ի ասեթ մենեջմենթը» կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ Հայաստանում, որի կառավարման տակ գտնվող միջոցները գերազանցում են 400 մլրդ ՀՀ դրամը (900 մլն Եվրո)։ Եվրոպական առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդիին» և Հայաստանի առաջատար բանկերից մեկին՝ ԱԿԲԱ բանկին, պատկանող ընկերությունը ֆոնդերի կառավարման մեծ փորձ ունի:

ՎԶԵԲ-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է համագործակցում «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթի» հետ: Համաձայնագիրը տեղական արժույթով վարկեր ներգրավելու և Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է հանդիսանում: Այս նորարարական գործարքը տեղական արժույթով հուսալի իրացվելիություն է ապահովում՝ միաժամանակ արտարժութային ռիսկերը վերացնելով տեղական վարկառուների համար: