2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանում 12 անգամ աճել է Ozon-ի 2024 թվականի երրորդ եռամսյակի շրջանառությունը

Նյմ 20, 2024 15:46
32

Ozon-ը հայտարարում է 2024 թվականի երրորդ եռամսյակի ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները: Ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA՝ ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։

Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59%-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը։ Միևնույն ժամանակ, Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ։

Ozon-ը շարունակում է ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ կենտրոնանալով մարզերի վրա։ Դրա շնորհիվ ակտիվ գնորդների թիվը տարեցտարի ավելացել է 11 մլնով՝ 53,5 մլն մարդ՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակի 42,4 մլնի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև ակտիվ գնորդների թիվը Հայաստանում՝ գրեթե 13 անգամ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Լսարանի հավատարմությունը նույնպես շարունակում է աճել` եռամսյակային արդյունքներով միջին հաշվով յուրաքանչյուր հաճախորդ տարվա  ընթացքում 25 անգամ պատվեր է անում Ozon-ից: Արդյունքում՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հայաստանում պատվերների թիվը տարեցտարի ավելացել է ավելի քան 30 անգամ։

2024 թվականի 3-րդ եռամսյակում EBITDA-ի ռեկորդային մակարդակի հասնելը կապված է համախառն շահույթի աճի հետ, որը ձեռք է բերվել ֆինանսական ծառայությունների հասույթի ավելացման և միավոր-տնտեսության բարելավման շնորհիվ: 2024 թվականի 3-րդ եռամսյակում խմբի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 41%ով և կազմել 670,6 մլրդ դրամ՝ ծառայությունների և ֆինտեխ տոկոսային հասույթների շարունակական աճի հաշվին:

Էլեկտրոնային առևտրի սեգմենտում Ozon-ը շարունակեց ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ: 2024 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկերությունը տարեկան կտրվածքով ավելացրել է իր լոգիստիկ հարթակները ավելի քան 1,5 անգամ՝ Ozon կողմից կառավարվող պահեստային ենթակառուցվածքի ընդհանուր տարածքը գերազանցել է 3 մլն քառակուսի մետրը: Հայաստանում Ozon լոգիստիկ ենթակառուցվածք է զարգացնում 2023 թվականից։

2023 թվականի հուլիսին ընկերությունը բացեց ներկայացուցչություն և գործարկեց տեսակավորման կենտրոն Երևանում։ 2024 թվականի մայիսին Ozon-ը հայտարարեց Հայաստանում առաջին Ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2500 քառակուսի մետր: 2024 թվականի 3-րդ եռամսյակում Ozon պատվերների ընդունման կետերի թիվը ամբողջ երկրում գերազանցել է 200ը։

* Ռուբլու հաշվետու ցուցանիշները փոխակերպվել են դրամի՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի միջին փոխարժեքով։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Հարթակում ներկայացված են ավելի քան 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ:

53,5 մլն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 550 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։