Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Բեքբոն բրենդինգը համաշխարհային Pentawards մրցանակաբաշխությունից վերադարձել է 10 մրցանակով

Հկտ 30, 2024 10:11
30
ADS

«Բեքբոն բրենդինգ» ընկերությունն աշխարհում դիզայնի ոլորտի օսկարը համարվող Pentawards մրցանակաբաշխությունից վերադարձել է 10 մրցանակով՝ ընդ որում, 1 պլատինե, 4 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:

Հատկանշական է, որ 26 անվանակարգում ներկայացված 16 աշխատանքից 10-ն արժանացել են պարգևի: Պլատինե մրցանակը «unHIDE» ապրանքանիշի համար ստացվել է «Պրոֆեսիոնալ կոնցեպտ» անվանակարգում:

«Այս տարի Pentawards մրցանակաբաշխությանը Backbone Branding-ը պահպանեց գերազանցության իր դիրքը, ինչն արդեն գնահատվել էր Pentawards-ի պատմության մեջ դեռ միայն մեկ անգամ և հենց մեզ տրված բացառիկ ”Core Award” մրցանակով»,-ասում է ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը: Նրա խոսքերով, 2 տարի անընդմեջ տարվա գործակալության կոչմանն արժանանալը, ամբողջ աշխարհից ստացված հազարավոր հայտերի հետ պայքարում նվաճված մրցանակները վկայում են Backbone Branding-ի՝ սահմաններ չճանաչող և կայուն ազդեցություն գործող ստեղծարարության ուժի մասին:  

Ուշագրավ է, որ հանրահայտ այս մրցույթի շրջանակում դիզայնի ոլորտում մեծ հեղինակություն վայելող ժյուրիի 50 անդամի գնահատականին է ներկայացվել ավելի քան 2000 աշխատանք՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Ժյուրիի կազմում եղել են միջազգային հայտնի ընկերությունների՝ Microsoft, Pentagram, PUMA, Heineken, Nestle,Estée Lauder և այլն, դիզայն բաժինների ղեկավար կազմերը ներկայացնող հեղինակություններ: 

Տեղեկացնենք, որ 2009 թ.-ից սկսած Բեքբոն բրենդինգը մատուցում է դիզայնի և բրենդինգի ծառայություններ հայկական և միջազգային շուկայի տարբեր ոլորտների հայտնի ընկերությունների՝  ‘’Royal Armenia’’, ‘’Grand Candy’’, ‘’Spayka’’, ‘’Galaxy Group’’, ‘’Time’’, ‘’Dalma’’, ‘’Sis Natural’’, ‘Ani’’, ‘’MBG’’, ‘’Tak makaron’’, ‘’Al Rumaiti’’ և այլն: Ընկերությունն աշխարհի դիզայներական 20 լավագույն կազմակերպությունների թվում 4-րդն է, միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում (“Pentawards”,  “Red Dot”, “ADesign”, “ADC”, “Muse Award”, “Dieline”) արժանացել է ավելի քան 170 մրցանակի: