OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

iPhone 16 Pro Max-ը կունենա հատուկ տեսախցիկներ

Հլս 20, 2023 13:59
200

Apple-ի iPhone 16 Pro Max ֆլագմանային սմարթֆոնը կթողարկվի միայն 2024-ին, սակայն ցանցում արդեն բավական շատ տեղեկություններ կան դրա մասին։ Հեղինակավոր ինսայդեր Digital Chat Station-ի տեղեկություններով՝ Apple-ի գալիք սմարթֆոնը կունենա նոր սերնդի տեսախցիկներ:

Ինսայդերը Weibo-ի իր օգտահաշվում գրել է, որ iPhone 16 Pro Max-ը կհամալրվի պերիսկոպի տեսախցիկով, ինչը զգալիորեն կբարելավի կադրի խոշորացման որակը։ Ըստ ինսայդերի՝ պերիսկոպի տեսախցիկը նոր սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը կլինի:

Ըստ ինսայդերի՝ տեսախցիկի ֆոկուսի հեռավորությունը կլինի ավելի քան 300 միլիմետր։ Համեմատած ներկայիս ֆլագմանի՝ iPhone 14 Pro Max-ի հետ, որի դեպքում այն 77 միլիմետր է, ինչը զգալիորեն ավելի է՝ գրեթե 4 անգամ։ Նոր սարքի սենսորը 12 տոկոսով ավելի մեծ կլինի՝ 1/1,14 դյույմ։

Ինչպես նշում են GSM Arena պարբերականի հեղինակները, պերիսկոպի տեսախցիկները հաճախ են օգտագործվում սպորտային իրադարձությունների և վայրի բնության նկարահանումների ժամանակ։ Նման տեսախցիկները կարող են օգտակար լինել նաև դիմանկարային լուսանկարչության համար, պայմանով, որ լուսանկարիչը բավականաչափ հեռու պետք է լինի օբյեկտից։