Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

Հկտ 11, 2024 18:54
24
ADS

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա ծրագիրը, որի շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր։ «Մունք»-ը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4093527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Իսկ Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժի» առաքելությունը շարունակվում է․ հոկտեմբեր ամսվա ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժն» արդեն 190.000.000 դրամ է հատկացրել տարբեր հիմնադրամների։

«Փաստ է, որ ինչպես շատ հարցերում, կրթության առումով ևս, ի տարբերություն մայրաքաղաքում ապրողների, մարզաբնակ երեխաներն ունեն առավել սահմանափակ հնարավորություններ, և այս առումով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նկատելի մեղմում է այդ բացը՝ երեխաների համար կրթական նոր հորիզոններ ստեղծելով։ Ուրախ ենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդլայնում է իր մասնաճյուղերի աշխարհագրությունը և շուտով ներկա կլինի ոչ միայն Լոռու, այլ նաև Արմավիրի մարզում։ «Մի դրամի ուժն» էլ, ինչպես միշտ, երիտասարդ սերնդին կրթելու և նրա զարգացմանն ու սոցիալիզացմանն ուղղված ծրագրերի կողքին է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշում է. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել մարզաբնակ երեխաների համար՝ միասին փոփոխելով նրանց ապագան՝ հանուն ավելի լավ Հայաստանի»։

Մեր բարի գործերին միանալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ