Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ՀԴՄ և անկանխիկ գործարքների ծավալները 2024-ին գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Հկտ 2, 2024 15:18
20
ADS

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ ՀՀ դրամով կամ 15.1%-ով:

Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում իրականացվել է 497.2 մլն գործարք` 2 տրլն 080.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 48.0 մլն գործարքով կամ 10.7%-ով, իսկ արժեքային` 153.9 մլրդ ՀՀ դրամով կամ 8.0%-ով:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում իրականացվել է 107.9 մլն անկանխիկ գործարք` 642.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.9 մլն անկանխիկ գործարքով կամ 86.3%-ով, իսկ արժեքային` 197.4 մլրդ ՀՀ դրամով կամ 44.4%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ վերը նշված ցուցանիշներում, համադրելիության սկզբունքը պահպանելու համար, չի ներառվել տաքսի ծառայությունների գործարքների վերաբերյալ տվյալը, որը սեպտեմբեր ամսին կազմել է 6.9 մլն գործարք՝ 8.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, որից անկանխիկ` 2.4 մլն գործարք` 3.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով: