Հուլիսին տնտեսական աճի տեմպը թուլացավ՝ հունիսի 7 տոկոսի դիմաց (տ/տ) կազմելով 6.2 տոկոս (տ/տ)։
● Գնաճն օգոստոսին բարձրացավ՝ կազմելով 1.3 տոկոս (տ/տ)։
● Ոսկու եւ ոսկերչական իրերի վերաարտահանումը հուլիսին շարունակեց արտահանման եւ ներմուծման աճի հիմնական շարժիչը լինել։
● Հուլիսին 69 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդով պայմանավորված՝ հունվար- հուլիս ամիսների բյուջեի աճողական հաշվեկշիռը վերածվեց 58 միլիարդ դրամ պակասուրդի։
● Առեւտրային բանկերի ավանդերն ու վարկերն հուլիսին աճեցին մոտավորապես 2 տոկոսով (ա/ա)։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսի 7 տոկոսից (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) հուլիսին նվազեց 6.2 տոկոսի (տ/տ) (պատկեր 1)։ Առեւտրի աճի տեմպը թուլացավ՝ հունիսի 16.2 տոկոսի (տ/տ) դիմաց հուլիսին կազմելով 14 տոկոս (տ/տ)։
Ծառայությունների աճի տեմպը (բացի առեւտրից) եւս նվազեց՝ հուլիսին կազմելով 4.9 տոկոս (տ/տ)՝ հունիսի 7.8 տոկոսի դիմաց (տ/տ)։ Նույն ժամանակահատվածում շինարարությունը շարունակեց աճել մոտավորապես 18 տոկոսով (տ/տ)։
Արդյունաբերության աճը փոքր-ինչ բարելավվեց՝ հունիսի 1.3 տոկոսից (տ/տ) հուլիսին կազմելով 2.2 տոկոս (տ/տ), հիմնականում պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ էներգետիկայի ավելի մեծ
աճով (13 տոկոս, տ/տ)։
Մշակող արդյունաբերության աճի ցածր տեմպը պահպանվեց՝ 2.5 տոկոս, ընդ որում հիմնական արտադրական ենթախմբերի մեծ մասի կրճատմամբ՝ սննդամթերքը, խմիչքները եւ ոսկերչական ապրանքները նվազեցին համապատասխանաբար 5 տոկոսով (տ/տ), 4.4 տոկոսով (տ/տ) եւ 27 տոկոսով (տ/տ)։ Դա փոխհատուցվեց սիգարետի (21 տոկոս, տ/տ), տեքստիլի (23 տոկոս, տ/տ) եւ սեւ ու գունավոր մետաղների (74 տոկոս, տ/տ) արտադրության աճով։
Հանքարդյունաբերության անկումը շարունակվեց, սակայն ավելի դանդաղ տեմպով՝ հունիսի 10.7 տոկոսի համեմատ հուլիսին կազմելով 5.4 տոկոս (տ/տ)։ Տնտեսական ակտիվության աճի հունվար հուլիս ամիսների աճողական ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս (տ/տ)։
Ոչ առեւտրային զուտ դրամական փոխանցումները հուլիսին նվազեցին 38.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված 23.1 տոկոսով պակաս ներհոսքերով։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքերը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազեցին 42 տոկոսով, միաժամանակ փոքր-ինչ աճելով տվյալ ամիսին՝ նախորդ ամսվա նկատմամբ։
Միաժամանակ, ԱՄՆ-ից ներհոսքերն աճեցին 8.8 տոկոսով (տ/տ) (պատկեր 2)։ Աճեցին նաեւ դրամական տրանսֆերտների արտահոսքերը (մասնավորապես՝ ՄԹ եւ ԱՄՆ)՝ նպաստելով զուտ ներհոսքերի նվազմանը։ Արտահոսքերը դեպի Ռուսաստան նվազեցին 13 տոկոսով (տ/տ)։ Օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացավ՝ հաջորդելով 2023 թ. հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին։ Օգոստոսին գնաճը կազմեց 1.3 տոկոս (տ/տ)՝ հունվար-օգոստոս ամիսների միջին գնաճը հասցնելով –0.1 տոկոսի։ Տրանսպորտի գներն օգոստոսին բարձրացան 9.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ակցիզների 9 տոկոսանոց աճով եւ ներմուծվող նավթի ավելի բարձր գներով։
Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով օգոստոսին արձանագրվեց 1 տոկոսի գնաճ (տ/տ)։ Սեպտեմբերի սկզբին ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույք իջեցրեց եւս 25 տոկոսային կետով՝ մինչեւ 7.5 տոկոս. սա 2024 թ. սկզբից սկսած հինգերորդ անընդմեջ իջեցումն էր (պատկեր 3)։ Ոսկու եւ ոսկերչական արտադրանքի վերաարտահանումը հուլիսին շարունակեց արտահանման աճի հիմնական շսրժիչը լինել (պատկեր 4)։ Ապրանքների արտահանումն ու ներմուծումը աճեց համապատասխանաբար 42.8 տոկոսով (տ/տ) եւ 30.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների (հիմնականում ոսկու եւ ոսկերչական արտադրանք) արտահանման (5.2- ապատիկ) եւ ներմուծման (5.9-ապատիկ) աճով։
Բայցեւայնպես, նախորդ ամսվա համեմատ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների արտահանումը նվազեց 11.6 տոկոսով, ընդ որում ընդհանուր արտահանման կազմում դրանց մասնաբաժինը հասավ 48.5 տոկոսի՝ շատ ավելի ցածր, քան 2024 թ.-ին դրանց 75 տոկոս մասնաբաժինը։ Հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճեցին համապատասխանաբար 15 տոկոսով (տ/տ), 11 տոկոսով (տ/տ) եւ 52 տոկոսով (տ/տ)։
Հուլիսին մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների եւ ավտոտրանսպորտային միջոցների արտահանումը, 2023 թ. արտահանման ամենաբարձր աճ գրանցած ապրանքախմբերը, նվազեցին համապատասխանաբար 21 տոկոսով (տ/տ) եւ 86 տոկոսով (տ տ)։ Առանց նկատի ունենալու թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, մեքենա-սարքավորումների (հիմնականում բջջային հեռախոսներ) եւ ավտոտրանսպորտային միջոցների, արտահանումը հուլիսին աճեց 6 տոկոսով (տ/տ)։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արտահանումը եւ ներմուծումն աճեցին համապատասխանաբար 121.2 տոկոսով եւ 79.1 տոկոսով՝ հանգեցնելով առեւտրային հաշվեկշռի պակասուրդի 14.5 տոկոսանոց ավելացման։ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի եւ ռուսական ռուբլու նկատմամբ հարաբերականորեն կայուն էր հունիս- օգոստոս ժամանակահատվածում։ 2023 թ. համեմատ ՀՀ դրամ – ԱՄՆ դոլար փոխարժեքը սոսկ 0.5 տոկոսով էր ավելի թույլ օգոստոսի վերջին (տ/տ), իսկ ՀՀ դրամ-ռուսական ռուբլի փոխարժեքը արժեզրկվեց 6.2 տոկոսով, (տ/տ) (պատկեր 5)։ 2024 թ. 2-րդ եռամսյակում ՀՀ ԿԲ-ն 256.5 միլիոն ԱՄՆ դոլար գնեց՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար։
Միջազգային պահուստների կուտակումը շարունակվեց, որոնք հուլիս-օգոստոս ամիսներին աճելով 260 միլիոն ԱՄՆ դոլարով, կազմեցին 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար (համարժեք է 3 ամսվա ներմուծման ծածկույթի), սակայն դեռեւս 13 տոկոսով ցածր են պահուստների՝ 2023 թ. հուլիսի վերջի մակարդակից։ Հուլիսին գրանցվեց բյուջեի 69 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ (տ/տ)։ Ասվածը հիմնականում պայմանավորված էր ծախսերի աճով։
Ընդհանուր ծախսերն ընդլայնվեցին 24.4 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 19.6 տոկոսով (տ/տ) ընթացիկ ծախսերի աճով։ Կապիտալ ծախսերը եւս ընդլայնվեցին 43.6 տոկոսով (տ տ)՝ պայմանավորված պաշտպանության եւ ճանապարհային ցանցի բարելավումներով։ Հատկանշական է, որ անվանական արտահայտությամբ հուլիսին հարկային եկամուտներն աճեցին 14.6 տոկոսով (տ/տ), սակայն դրանից հանելով եկամտային հարկի՝ հիփոթեքի հետ կապված վերադարձը (նախորդ տարիների մոտեցման նման), հարկային ընդհանուր եկամուտներն ավելացել են սոսկ 2.3 տոկոսով (տ/տ)։Հարկերի ավելացմանը նպաստող հիմնական հարկատեսակների՝ շրջանառության եւ ակցիզային հարկերի հավաքագրումն ընդլայնվեց համապատասխանաբար 15.6 տոկոսով (տ տ) եւ 12.4 տոկոսով (տ/տ)։ Ի տարբերություն դրա՝ ԱԱՀ-ի հավաքագրումներն անփոփոխ են մնացել։
Աճողական ցուցանիշով՝ հունվար-հուլիս ամիսների բյուջեի հաշվեկշիռը 58 միլիոն ՀՀ դրամի պակասուրդ է ցույց տվել (կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսն է)՝ համեմատած 2023 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 96.4 միլիարդ ՀՀ դրամի հավելուրդի հետ (պատկեր 6)։
Առեւտրային բանկերի ավանդները եւ վարկերը հուլիսին ընդլայնվեցին 1.6 տոկոսով (ա/ա) եւ 2 տոկոսով (ա/ա)՝ հիմնականում պայմանավորված ՀՀ դրամով արտահայտված միջոցներով։ Ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվել են՝ 20.3 տոկոս կազմող կապիտալի համարժեքության գործակցով, չաշխատող վարկերի ցածր հարաբերակցությամբ (1.2 տոկոս) եւ ըստ ակտիվների շահութաբերության հայտարարվող 4.5 տոկոսով։