Հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդը հասել է 11.8 միլիարդ դոլարի
Նոր որոշում՝ էլեկտրական մեքենաների ներմուծումը Հայաստանում ազատվում է տարեթվային սահմանափակումներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից ըստ երկրների. 2024թ․ հունվար-սեպտեմբեր” մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր պետական նախագիծ՝ հայաստանյան արտադրանքի արտահանումը զարգացնելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչով են ներկայիս սմարթֆոնները գրավում շուկան. կարևոր փաստեր նոր հետազոտությունից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցի մի հատվածը
Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում և Կիպրոսում
Արգենտինայում գնաճը տարեսկզբից հասել է 107 %-ի
Պետությունը 12.3 մլրդ դրամ կհատկացնի նոր ԲԿ-ների կառուցման և շինարարությունների շարունակության համար
Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են
Ինչու է տնտեսական աճը գնահատելի միայն այն դեպքում, երբ շահառուն քաղաքացիներն են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը միանում է միջազգային հարկային փոխանակմանը. ինչու՞ է դա կարևոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ միջոցներով է Կենտրոնական բանկը նախատեսում կայունացնել Հայաստանի տնտեսությունը 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայ-չինական հարաբերությունները կարող են զարգանալ ամենատարբեր ոլորտներում. դիտեք ABNews.am կայքում
Հայ-չինական հարաբերությունները միջազգային գիտաժողովի քննարկման առարկա. դիտեք ABNews.am կայքում
Հոկտեմբերին Թբիլիսիում վաճառվել է 3865 բնակարան
Հայաստանում խմելու ջրի շուկան անցնում է խիստ վերահսկողության տակ. ի՞նչ է պետք իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրահանձնաժողովը կարող է ԵՄ բյուջեից 392 մլրդ եվրո հատկացնել ռազմական ծախսերին. FT

Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից

Փտր 12, 2024 12:35
81
ADS

Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։

Անկախ նրանից՝ որքան ժամանակ եք միասին, առաջին հանդիպման ու սիրո խոստովանության վայրը միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում։ Կարող եք վերադառնալ այդ վայր, իսկ եթե հնարավոր է՝ այդտեղ նաև յուրահատուկ ընթրիք կազմակերպել, գերազանց կստացվի․ գուցե դա զբոսավայր էր կամ տեսարժան վայրերից մեկը։ Եթե տարածքն, այնուամենայնիվ, հարմար չէ ճաշկերույթ ու ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար, ապա կարող եք պարզապես զբոսնել տարածքով՝ հիշելով երկուսիդ համար թանկ օրը։

Հաճախ թերագնահատված է զույգով սպա պրոցեդուրաների այցելելը։ Ի՞նչ կասեք․ երկուսով լիարժեք վայելել բուժական կամ լիցքաթափող մերսումը կամ այցելել որևէ ջրային պրոցեդուրայի․․․ որակյալ ժամանցն ապահովված է։

Եթե երկուսդ էլ ակտիվ հանգստի սիրահար եք, ապա հիմա ամենալավ ժամանակն է, երբ կարելի է վայելել ձմեռային սպորտաձևերը՝ համատեղելով ժամանցն ու առողջ ապրելակերպը։ Դահուկավազք կամ սնոուբորդ լինի, թե գեղասահք՝ հրաշալի ժամանակ կանցկացնեք ձմեռվա հեքիաթային միջավայրում, դե իսկ տաք շոկոլադը միշտ կա՝ տաքանալու ու ուժերը վերականգնելու համար։ Այս կերպով անցկացված Տրնդեզն ու Վալենտինը հաստատ երբեք չեք մոռանա, վստահեցնում ենք։

Ակտիվ ժամանցի հրաշալի տարբերակ կլինեն նաև խաղային սրահներն ու խաղահրապարակները՝ անթիվ ատրակցիոններով ու խաղային սարքերով։ Ո՞վ է ասել, որ խաղերը տարիքային սահմանափակում ունեն․ սիրո տոնն առօրյա հոգսերից կտրվելու ու խաղի մեջ մտնելու ամենալավ պահն է, ուրեմն էլ մի՛ հապաղեք ու պլանավորեք Ձեր օրը նախապես։

Եթե կոմֆորտ զոնան լքել ամենևին չեք ցանկանում, ապա հիշեցնում ենք, որ տանը նշելու գաղափարը ոչ ոք չի չեղարկել։ Պարզապես պատվիրում եք երկուսիդ սիրելի ուտեստներն ու աղանդերը, նախընտրելի խմիչքը և վայելում մտերմիկ երեկոն։

Եթե բյուջե պլանավորելն, ամեն դեպքում, ոչ մի կերպ ձեր մասին չէ, բայց չեք էլ ուզում բաց թողնել սիրո տոները, ապա, ինչպես միշտ, այս անգամ ևս օգնության կհասնի Rocket Line սահմանաչափը, որով կարող եք վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Այս ամենին գումարած՝ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8000 վաճառակետերում՝ օգտվելով մի շարք ծառայություններից, խանութ-սրահներից, սննդի կետերից և ոչ միայն՝ վճարելով գումարը հետո՝ առանց տոկոսի։

Գաղափարները տվեցինք, Rocket Line-ի մասին հիշեցրինք, մնում է մաղթել ձեզ բարի ժամանց․․․ Եվ հիշեք, որ ամենալավ տոներն այն օրերն են, երբ միասին եք, անկախ նրանից՝ որտեղ կլինեք և որքան գումար կհատկացնեք։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Մեկնաբանություն